▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրո-2016. Եզրափակիչ. Պորտուգալիա - Ֆրանսիա` 1:0. պորտուգալացիները Եվրոպայի չեմպիոններ են

Եվրո-2016-ի եզրափակիչ խաղում հանդիպեցին Պորտուգալիայի ու Ֆրանսիայի հավաքականները: Խաղը տեղի ունեցավ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:

Թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ կազմերով.

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու - Ռաֆայել Գերերո, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Սեդրիկ Սոարեշ - Վիլյամ Կառվալյու - Ռենատո Սանչեշ, Ժոաու Մարիու, Ադրիեն Սիլվա - Նանի, Կրիշտիանու Ռոնալդու

Ֆրանսիա. Ուգո Լյորիս - Պատրիս Էվրա, Սամուել Ումտիտի, Լորան Կոսյելնի, Բակարի Սանյա - Բլեզ Մատուիդի, Պոլ Պոգբա - Դիմիտրի Պայետ, Մուսա Սիսոկո - Անտուան Գրիզման - Օլիվիե Ժիրու

Հանդիպումը շատ անհաջող դասավորվեց  պորտուգալացիների համար՝  24-րդ րոպեին խաղադաշտը լքեց պորտուգալացիների առաջատար Ռոնալդուն: Ռոնալդուն խաղային դրվագում բախվել էր Դիմիտրի Պայետին ու վնասվածք էր ստացել: Մի քանի րոպե վնասվածքով խաղալուց հետո Ռոնալդուին դուրս բերեցին խաղադաշտից պատգարակով ու նրան փոխարինեց Ռիկարդու Կուարեժման

Եզրափակիչի հիմնական  ժամանակում  կողմերը հաղթողին չորոշեցին՝ արձանագրվեց ոչ-ոքի` 0-0:

Արդյունքում Եվրոպայի չեմպիոնին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ  ժամանակ, որի 18-րդ րոպեին Էդերը գեղեցիկ հուժկու հարվածով գրավելով ֆրանսիացիների դարպասը, առաջ մղեց պորտուգալացիներին` 1:0: 

Հանդիպումն այդպես էլ ավարտվեց և պորտուգալացիները պատմության մեջ առաջին անգամ հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին