ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստրասբուրգում հենց նոր ավարտվեց ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում ընդունվեց եզրափակիչ հայտարարություն: Այն ամբողջական տարբերակով կտարածվի ԱԺ աշխատակազմի կողմից քիչ անց: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եզրափակիչ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումներից մեկով, Եվրախորհրդարանը «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է, այս ուղղությամբ, մեծապես խրախուսում է համաեվրոպական և այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին համահունչ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում և բանաձևերում, որպեսզի այդ կերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»»:
Եվրախորհրդարանի պատասխանը ԵԽԽՎ-ին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet