▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրատեսիլյան երգի պրեմիերան՝ մարտի 12-ին

«Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մրցութային երգի պրեմիերան կկայանա մարտի 12-ին՝ Առաջին լրատվականի հիմնական թողարկումից հետո: “Don’t deny” երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակ՝ Իննա Մկրտչյան:
Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:
Տեսահոլովակը ժամը 21:30-ին հասանելի կլինի նաեւ Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական www.eurovision.tv կայքում:

Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին