▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլին» Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա  առաջին կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Այս տարի մրցույթին կմասնակցի ընդհանուր առմամբ 39 երկիր:

Ինչպես հայտնի է դարձել մրցույթի պաշտոնական կայքից, հունվարի 26-ին Վիեննայում անցկացվել է մրցույթի անդամ երկրների ելույթների հերթականությունը որոշող վիճակահանություն:

Մայիսի 19-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչում բացի Հայաստանից ելույթ կունենան Հունաստանի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Նիդեռլանդների, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի ներկայացուցիչները, իսկ երկրորդ հատվածում՝ Սերբիայի, Դանիայի, Բելառուսի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Վրաստանի, Հունգարիայի մասնակիցները:

Երկրորդ կիսաեզրափակչում, որը կկայանա մայիսի 21-ին, ելույթ կունենան Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի, Լիտվայի, Սան-Մարինոյի, Մալթայի, Պորտուգալիայի, Մոնտենեգրոյի, իսկ երկրորդ հատվածում՝ Շվեյցարիայի, Ադրբեջանի, Սլովենիայի, Լատվիայի, Լեհաստանի, Իսլանդիայի, Իսրայելի, Կիպրոսի, Շվեդիայի մասնակիցները:

Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 23-ին, որտեղ ավտոմատ կերպով կհայտնվեն «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող։

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակի անունը և երգը հայտնի կդառնա փետրվարին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին