▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլը» տափակ երգի մրցույթ է. Արթուր Իսպիրյան

Life.panorama.am-ը գրում է. Երեկ «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի կատարումն արժանացավ բարձր գնահատանքի: Ոգևորությունը կրկնապատկվեց, երբ մեր թիմը անցավ եզրափակիչ փուլ:  Երգիչ Արթուր Իսպիրյանը  տեղեկացրեց, որ այսօր է դիտել «Genealogy» խմբի կատարումը.

«Շատ հիանալի կատարում էր, իսկապես ինձ շատ դուր եկավ. պետք է նշեմ, որ ինձ համար քառակի անգամ ավելի լավն էր այս կատարումը, քան տեսահոլովակը, այն, ինչ կատարվել էր բեմում ավելի ազդեցիկ էր: «Genealogy» խմբի ելույթն  ինձ հիշեցրեց ինչ-որ ամերիկյան մյուզիքլ:: Ես ուրախ և գոհ եմ: Տարիների փորձը ցույց է տվել, որ այս մրցույթին լավ երգ հարկավոր չէ, այս մրցույթին տափակ երգ է պետք, ինձ համար Եվրատեսիլը տափակ երգի մրցույթ է: Այսքան ժամանակ այն կատարողներին, որոնց ես հավանել եմ, լուրջ տեղեր չեն զբաղեցրել, դրա համար ես այնքան էլ լավ կարծիք չունեմ այս մրցույթի վերաբերյալ»: Իսպիրյանը նկատեց, որ երգի բովանդակության մեջ փոխոխություն է կատարվել, և բոլորին նյարդայնացնող «baby» բառը փոխարինվել էր «listen»-ով:

Խոսելով մրցույթի արդյունքների մասին, երգիչն ասաց. «Իմ կանխատեսմամբ մեր խումբը պետք է զբաղեցնի ամենաքիչը 3-րդ հորիզոնականը: Եթե հաշվի առնենք այդ նոր մոտեցումը, խոսքս տարբեր երկրների ներկայացուցիչներից մեկ խումբ կազմելու մասին է, եթե երկրները մի փոքր նամուս ունենան, ապա կհարգեն մեր այս երգի իմաստը, քանի որ բոլորն էլ գիտեն, թե մենք ի՞նչ խնդիր ենք բարձրաձայնում այս երգով, եթե նրանք հիշեն, որ իրենք էլ են ազգ, պատկերացնեն կատարված ոճրագործությունը, հասկանան, թե ինչու հենց այս տարի մենք սրա մասին խոսեցինք այդ բեմում, եթե անգամ Թուրքիան և Ադրբեջանը մի փոքր մտածեն այս ամենի մասին, ունենան մարդկային խիղճ, ապա մենք կարող ենք և առաջին տեղը գրավել, հակառակ դեպքում, 3-րդ տեղից ցածր, կարծում եմ, չի լինի»:

Երգիչը նաև նշեց, որ բացի երաժշտական բարձրակարգ պատրաստվածությունից, այս տարի իրեն ուրախացրել է նաև մեր մասնակիցների ընդհանուր կեցվածքը ևս. «Հպարտանում եմ, որ մեր երեխեքի մակարդակը այնտեղ շատ բարձր է, ամեն բան՝ նրանց շարժուձևը, մտածելակերպը, վերաբերմունքը, ժպիտը, հագուստը, ամեն բան իսկապես բարձր մակարդակով էր արված, ինչի արդյունքում մեր մասնակիցները մեր պատիվը այդ մրցույթում բարձր են պահում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին