▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը կներկայացնի սփյուռքահայ երգիչներից կազմված սուպերխո՞ւմբ

bravo.am-ը գրում է. Այսօր ժամը 21:00-ին Առաջին ալիքի եթերում կհայտարարվի, թե ով կամ ովքեր կներկայացնեն Հայաստանը Վիեննայում կայանալիք “Եվրատեսիլ 2015”-ին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն անցկացրել է արտիստի/արտիստների եւ երգի ներքին ընտրություն:

Դեռ չի եղել պաշտոնական հայտարարություն, սակայն մի շարք աղբյուրներ հայտնել են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի մեր երկիրը երգի հեղինակավոր մրցույթում կներկայացնի հայկական սփյուռքի ներկայացուցիչներից կազմված սուպերխումբ: 

Լուրերի համաձայն` սուպերխմբի կազմում կլինեն հայկական արմատներով երգիչներ աշխարհի բոլոր մայրցամաքներից: Հավանական մասնակիցների թվում նշվում են ֆրանսահայ երգիչ Եսայիի եւ ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանի անունները:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին