▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ անցած առաջին 10 երկրների ցանկը

 Շվեդիայի Մալմո քաղաքում երեկ կայացած «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ են անցել 16 երկրներից 10-ը` Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Ուկրաինան և Նիդեռլադները:

Նշենք, որ եզրափակիչ անցած  երկների ցանկը որոշվում է ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում:

Իսկ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի  16-ին: Հայաստանի ներկայացուցիչ «Դորիանս» խումբը ելույթ կունենա հենց այդ օրը: Եզրափակիչ անցնելու համար պայքարելու է  17 երկիր՝ Հայաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Լատվիան, Վրաստանը, Շվեյցարիան, Սան Մարինոն, Մակեդոնիան, Ադրբեջանը,  Բուլղարիան, Իսլանդիան, Հունաստանը, Իսրայելը, Ալբանիան, Ֆինլանդիան, Մալթան և Ռումինիան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին