Օրերս «Լույսը վառիր» հաղորդման հերթական թողարկման հյուրն էր երգիչ Գրիգորի Եսայանը։
Հաղորդման ընթացքում, երբ երգիչը խոսում էր իր կյանքի արժեքների և առաջնահերթությունների մասին, նրա հնչեցրած միտքը լայն քննարկումների տեղիք է տվել։ Գրիգորի Եսայանը նշել է, որ իր համար կյանքում ամենակարևորը ծնողներն ու երեխաներն են, այնուհետև՝ աշխատանքը, իսկ որոշ արժեքներից հետո, ինչպես ինքն է ձևակերպել, «Եվայի ցեղը»։
Նա մասնավորապես ասել է․ «Առաջին տեղում երկու բան ա՝ իմ ծնողներն ու երեխաները։ Ցավոք սրտի, իմ ծնողները անցյալ են, Աստված իրենց հոգին լուսավորի, բայց միևնույն է՝ նրանք առաջին տեղում են, հետո իհարկե իմ երեխաներն են, հետո իմ աշխատանքը, Եվայի ցեղն ամենավերջին տեղում է․․․ ժամանակի ընթացքում է հասունացել այն, որ իմ համար էդ թանկարժեք շարքի մեջ կամ վերջին կամ նախավերջին պիտի լինի»։
Այս արտահայտությունը արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում և դարձել քննարկումների թեմա։ Օգտատերերը տարբեր կերպ են մեկնաբանել երգչի խոսքերը՝ ոմանք դրանք ընկալելով որպես անձնական ընտանեկան արժեքների շեշտադրում, իսկ մյուսները՝ որպես վիճահարույց ձևակերպում։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝


