▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվան՝ մեծ բոյը վերցրած, ուզում էր թաքնվել աթոռների՞ տակ

hraparak.amգրում է. Սոնան մերն է, մեր տեսակը՝ տաք, ջերմ: Ով ինչ ուզում է ասի՝ լավ է խոսում հայերեն, թե չի կարողանում խոսել, միևնույն է, մինչև ուղնուծուծը հայ է՝ իր զգայությամբ, հուզական դրսևորումներով ու հային հատուկ երեխային սիրելու, ով էլ լինի, խնայելու, պաշտպանելու անսահման նվիրվածությամբ: Եվան իր տեսակով, ներողություն եմ խնդրում, գուցե լավն է, բայց նրա մեջ ազգային կոդի ոչ մի նշույլ չեմ զգում: Կամ գուցե նրա մեջ այն կոդն է, որ կա մեր իշխանավորների մոտ՝ ընկածին տրորելն ու սեփական մեղքը անպաշտապանի վրա գցելը: Որոշել էի չանդրադառնալ, բայց զգացի որ անկարող եմ: Անկարող եմ, որովհետև այն կարող է նախադեպ դառնալ, երբ մարզիչը սեփական մեղքը գցում է սանիկների վրա: Երբ մարզիչը, չկարողանալով ստանալ իր ուզած կտավը, մեղադրում է ձեռքի տակ եղած ամեն ինչին, բայց ոչ իրեն: «Հայաստանի ձայնը» նախագծում այս անգամ Եվան գերազանցեց իրեն՝ իր ոչ հայությամբ: Նրա սանիկներին չհաջողվեց բարձր կատարում ապահովել: Անկախ այն բանից, թե որքանով էր շնորհալի աղջիկների մեղքը, մարզիչը պետք է փորձեր անհարմար վիճակում հայտնված աղջիկներին մոր պես պաշտպանել, ինչպես Սոնան կամ մյուսները կանեին: Բայց նա արտահերթ ձայնով սկսեց նախատել, կոտրատել այդ մատղաշ շիվերին, որոնց առջև նոր էին բացվում ախարհընկալման դռները:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ hraparak.am-ում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին