Դիտեք նաև՝
Դերասանուհի Եվա Զոհրաբյանը օրեր առաջ հյուրընկալվել էր «Шоу Воли» ռուսական հեռուստանախագծին, որտեղ ինքը և դերասան Արտյոմ Քալայջյանը խոսել էին «Непосредственно Каха 2. Другой фильм» ֆիլմի մասին։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Հաղորդումը առավել շատ ուշադրության կենտրոնում հայտնվեց այն պատճառով, որ Եվան, մեղմ ասած, չէր կարողանում ճիշտ խոսել ռուսերեն։ Դերասանուհին խոսում էր ռուսերեն՝ նշելով, որ սկզբում մտածում է հայերեն և հետո նոր թարգմանում ռուսերեն, իսկ հաղորդավարները ուղղում էին նրան՝ սովորեցնելով ճիշտ օգտագործել բառերը:
Այժմ էլ դերասանուհին ուրիշների օգնությամբ ինստագրամյան իր էջում ռուսերեն գրառումներ է անում՝ փորձելով ցույց տալ, թե տիրապետում է լեզվին։ Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ ուրիշների օգնությամբ է վարում իր էջը։ Շատ պարզ. Երբ հերթը հասնում է սթորիներում խոսելուն՝ Եվային «օգնության է հասնում» հայերենը, իսկ երբ հերթը գրառումներինն է՝ դրանք ռուսերենով են։
Այստեղ հարցը ամենևին էլ օտար լեզվին չտիրապետելու հարցը չէ։ Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչ լեզուներ է ցանկանում սովորել, չնայած կարծում ենք, որ արտիստները, ովքեր երկիր են ներկայացնում պետք է ավելի լուրջ մոտենան այս հարցին։
Հաղորդման ընթացքում Եվան ի սկզբանե կարող էր ասել, որ իրեն թարգմանիչ է անհրաժեշտ, այլ ոչ թե փորձեր կիսատ-պռատ ռուսերենով «դուրս գալ» իրավիճակից և արհեստական աղմուկ ստեղծեր իր անվան շուրջ։
Մնում է միայն մեկ բան ենթադրել։ Եվան այս կերպ ցանկանում է առաջին քայլերն անել ռուսական շոուբիզնեսում և լսարան հավաքել։ Բայց պետք է ասենք, որ վատ ռուսերեն խոսելով, հետո ուրիշների օգնությամբ ռուսերեն տեքստեր գրելով՝ ռուսախոս լսարան հավաքելը, առնվազն անհեթեթ է»։