▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվա Ռիվասի նախանձը սահմաններ չունի

Քիմ Քարդաշյանի Հայաստան գալը ու այցելության ընթացքում առաջացած մեծ ռեզոնանսը՝ ուշադրության գրավման և լայնամասշտաբ տարածման առումով, շատերին գցեց չուզողության գիրկը:


Իրականում Քարդաշյանների Հայաստան այցելությամբ լուրջ գովազդային խնդիրներ լուծվեց, հատկապես Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող և նույն ժամանակ Քիմի սոց.ցանցերում գրանցված հետևորդների համար բացահայտվեց Հայաստանը, հայ ազգությունը, թուրքերի կողմից իրագործած ցեղասպանության իրողությունը: Այս առումով մարդկանց աչքերը բացվեց, ինչն, ըստ էության, ապագայում ավելի զգացնել կտա՝ դրական իմաստով, իհարկե:

Ի՞նչ է ուզում Եվան:
Իրականում՝ ոչինչ, նա ուղղակի նախանձից պայթում է: Մի որոշ ժամանակ իրա լկտիություններից էին խոսում, ի դեպ նրա մասին բավականին բացասական տրամադրվածություն էր ձևավորվել, ընդհանուր առմամբ: Եվ ահա, գալիս է մեկ այլ հայտնի մարդ, ով փակում է նախկին «հայտնության» բոյն ու բուսաթը: Եվան էլ դիմանում դիմանում ու վերջը պայթումա՝ իր կերպարի «դրական» կողմերը հանելով ջրի երես:

Մարատ Սեփանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին