▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ սա պետք է եթերով հեռարձակվի՞. Մխիթար Հայրապետյանը՝ «Կիսաբաց լուսամուտների» մասին

Սա՞ ինչ էր, եւ սա երկու օրից պետք է եթերով հեռարձակվի՞, այս որակի եթերի՞ են արժանի մեր քաղաքացիները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, ով իր էջում տեղադրել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման անոնսը:

«Եվ թող որեւէ մեկը չհիշատակի ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը։ Սիրելի՛ քաղաքացիներ, այն, ինչով կիսվում եմ ձեզ հետ, որեւէ կապ չունի կարծիքի արտահայտման ազատության հետ, սա բոլորովին այլ բան է, որի բնորոշումը թողնում եմ ձեր դատին։

Սակայն մեկ բան հստակ է, ինչպես ԱԺ ամբիոնից արդեն հայտարարել եմ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» հնացած օրենքում լրջագույն փոփոխություններն ու այս ոլորտում բարեփոխումներն այլընտրանք չունեն, եւ, այո՛, մենք ստանձնել ենք եթերը վարակազերծելու պատասխանատվությունը»,-գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին