«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում հորդորել է, որ Վանաձորի քաղաքապետարանում ավագանին վերջապես հավաքվի եւ նվիրվի քաղաքի կառուցման սուրբ գործին:
«ՉԻ» - Վանաձորի քաղաքապետարանում այնպիսի իրավիճակ է, որ Եկեղեցու միջամտությունն իսկապես չէր խանգարի: Առավելեւս, որ ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ եկեղեցականներից մեկը նույնիսկ հալածանքների էր ենթարկվել (քրեական օրենսգրքում օգտագործվում է «միջին ծանրության մարմնական վնասվածքներ» բառակապակցությունը): Մի խոսքով՝ դեռ լավ է, որ Գուգարքի թեմը բանադրանքի չի ենթարկել Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտողներին:
Չնայած՝ եթե հաշվի առնենք այդ բոյկոտի պատճառները, եւ այն, թե ինչ հանգամանքներում է ընտրվել Վանաձորի քաղաքապետը, բարձրաստիճան հոգեւորականն իր ելույթում պիտի պախարակեր սողոմոնական ախտը եւ ավագանու որոշ անդամների հորդորեր ձերբազատվել դրանից:
Բայց եկեղեցին, ինչպես հայտնի է, պետությունից անջատ է եւ քաղաքականությանը չի խառնվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում