Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչում «Այաքսի» դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ մայիս ամսվա լավագույն գոլ:
Մանկունյական ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում հայ կիսապաշտպանը հավաքել է ձայների 68%-ը՝ շրջանցելով Ջոշ Հարոպին (21%) և Մարկուս Ռեշֆորդին (8%):
Սա վերջին 6 ամիսներին 5-րդ դեպքն է, որ Մխիթարյանի խփած գոլն ամսվա կտրվածքով ճանաչվում է լավագույնը: Հենրիխն ավելի վաղ հաղթող էր ճանաչվել դեկտեմբերին (գոլը՝ «Սանդերլենդի» դեմ խաղում), հունվարին (գոլը՝ «Ուիգանի» դեմ խաղում), փետրվարին (գոլը՝ «Լեսթերի» դեմ խաղում) և ապրիլին (գոլը՝ «Սանդերլենդի» դեմ խաղում):
Հավելենք՝ «Մանչեսթեր Յունայթեդի»՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ֆրանսիացի Պոլ Պոգբան: