▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Eurosport.ru. Հենրիխ Մխիթարյանը՝ գարնան լավագույն ֆուտբոլիստների թվում

ArmFootball.com-ը գրում է.  Eurosport.ru կայքը կազմել է Եվրոպայի այս գարնան լավագույն ֆուտբոլիստների դասակարգման աղյուսակը, որտեղ ընդգրկվել է նաև Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ահա ինչ է գրում հեղինակավոր հեռուստաընկերության կայքը Հայաստանի հավաքականի ավագի մասին.

«Բորուսսիան» փորձում է հասնել «Բավարիային» (ու հավանաբար չի հասնի), իսկ հայազգի 27-ամյա փլեյմեյքերը հանկարծ դարձավ Դորտմունդի ու Բունդեսլիգայի արքան: Ոչ ոք Գերմանիայում Մխիթարյանից շատ գոլային փոխանցում չի կատարել:

Բացի այդ Հենրիխը մայրցամաքի ամենաունիվերսալ ֆուտբոլիստի կարգավիճակն ունի: Եթե հավատանք WhoScored-ին, ապա կտեսնենք, որ «Բորուսսիայի» կիսապաշտպանը մրցրջանի ընթացքում 7 տարբեր դիրքերում է խաղացել ու նույնիսկ հասցրել է հենակետայինի դիրքում գործել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին