▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՏՄ մուտքի կապակցությամբ մի երկու բառ աբխազական երկաթուղու վերաբացման վերաբերյալ

ԵՏՄ մուտքի կապակցությամբ մի երկու բառ աբխազական երկաթուղու վերաբացման վերաբերյալ. վրացիներն, ի տարբերություն ադրբեջանցիների, Վրաստանի կազմից դուրս եկած օսերին ու աբխազներին անվանում են եղբայրներ՝ փորձելով նրանց վերադարձնել «սիրով» ու եվրոպական ինտեգրացիայի հեռանկարով: Թե ինչքանով կաշխատի այդ մեթոդը գոնե աբխազների առումով (օսերը դեռ հյուսիսային իրենց եղբայրակիցների հետ միավորվելու խնդիր ունեն լուծելու)՝ այսօր դժվար է կանխատեսելը: Բայց եթե դու աբխազներին եղբայր ես անվանում, ապա խոսքից պետք է անցնես գործի ու որպես բարի կամքի նշան նախաձեռնես երկաթուղու վերաշահագործումը՝ համոզելով աբխազներին, որ դա ընդամենը տնտեսական միջոցառում է, որից օգուտ կստանա Աբխազիան, և այն չի նշանակելու ուրիշ ոչինչ: Իսկ եթե դա չի արվում, ապա վրացական սիրո դրսևորումներն էլ ընդամենը օդի տատանում են նշանակում:
Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին