azatutyun.am-ը գրում է. Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հինգշաթբի օրը հարցազրույց է տվել «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը՝ հստակ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության հետ կապված պաշտոնական Բաքվի դիրքորոշումը:
«Բաքուն դրական է վերաբերում Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը, բայց մտադիր չէ անդամակցել այդ կառույցին, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը», - հստակ նշել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը:
«Ադրբեջանը սկզբունքորեն դրական է վերաբերում այդ կառույցին, որովհետև դա մեր ընդհանուր տարածքն է և շատ մեծ շուկա: Բայց այսօր մենք չենք կարող միանալ, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որովհետև մեր երկրում ավելի քան մեկ միլիոն փախստական կա, մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է: Այսպիսի տարածքային հակամարտության առկայության դեպքում, մենք չենք կարող ագրեսոր երկրի հետ նույն միությունում լինել և այդ երկրի հետ ինչ-որ հարցեր լուծել», - ասել է Փոլադ Բյուլբյուլօղլուն:
Նա ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությանը՝ Ադրբեջանի միանալու հարցը կարող է քննարկվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվելուց հետո:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում