▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե խաղում ես էպիզոդիկ դերում, չի նշանակում՝ ցածր մակարդակի դերասան ես. Արման Խաչատրյան

Life.panorama.am-ը  գրում է, որ հումորիստ, դերասան Արման Խաչատրյանը կամ առավել հայտնի «Վիտամինցի» Արմուշը, ով շուրջ 15 տարի է հումորի ասպարեզում է, ու իր հերթին ապահովում է հանրության առողջ ծիծաղը, վերջին շրջանում, իր խոսքերով, իր և հանրության համար անսպասելի կերպով հանդես եկավ «Բախտաբեր» կոչվող հեռուստասերիալում՝ հումորից հեռու դերում:

Ըստ հումորիստի խոսքերի՝  ի տարբերություն տարիներ առաջվա, այսօր նա հեռուստասերիալներին վատ չի վերաբերվում.

«Այո տարիներ առաջ ես լավ կարծիքի չէի հայկական հեռուստասերիալների մասին, բայց տարիների ընթացքում մարդկանց կարծիքը կարող է փոխվել և իմ դեպքում էլ հենց այդպես եղավ: Ոչ մեկը չի կարող ասել, թե իր հետ ինչ կպատահի կյանքի ընթացքում, կամ ինչպես կստացվի, որ տարիների ընթացքում կփոխվի իր կարծիքը որևէ հարցի շուրջ: Հիմա հասկանում եմ, որ դիտողը կդիտի, չդիտողն էլ չի դիտի»,- նշել է Արմուշը:

Խոսելով «Բախտաբեր» հեռուստասերիալում նկարահանվելու նրա որոշման մասին, հումորիստը  պատմել է.

«Երբ պետք է նկարահանվեր «Բախտաբեր» հեռուստասերիալը, իմ լավ ընկերոջ՝ Սարգիս Գրիգորյանի, կողմից առաջարկ ստացա, ով ասաց, թե ինչու չեմ ուզում որպես դերասան նաև այլ ոլորտում ինձ փորձել: Ես էլ մտածեցի ու հասկացա, որ իսկապես ինձ էլ էր հետաքրքիր, թե ինչպես ինձ կդրսևորեմ լուրջ դերում, բացի այդ մի տեսակ ուզում էի ինքս ինձ էլ ապացուցել, որ կարող եմ նաև լուրջ դերում խաղալ, ու այդպես երկար մտածելուց և «Վիտամին» ակումբի տղաների հետ խորհրդակցելուց ու համաձայնեցնելուց հետո որոշեցի նկարահանվել՝ այն ներքին միտումով, որ եթե զգամ լավ է ստացվում, ապա կշարունակեմ, այլապես այլևս չեմ նկարահանվի: Իհարկե, բարդություններ կային ավելի շատ անսովորության հետ կապված, բայց քանի որ լավ թիմ է հավաքված, այդ խնդիրներն արագ շտկվեցին, և հիմա արդեն շարունակում եմ կերտել Տիգրանի դերը այդ ֆիլմում, ով բավականին պրոբլեմատիկ երիտասարդ է, բայց որից երես չեն թեքում իր ընկերները»:

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ նա մարմնավորում է երկրորդական դեր, Արմուշը մեկնաբանել է.

«Նախ պետք է նկատել, որ այս ֆիլմում գլխավոր դերերում խաղացող բոլոր դերասանները հենց այս ոլորտի մարդիկ են, ովքեր չկան հումորի ասպարեզում և դա նորմալ է ինձ համար: Բացի այս, մի բան հստակ է՝ չկա վատ դեր, կան վատ դերակատարներ: Չի նշանակում, որ եթե խաղում ես էպիզոդիկ դերում, ուրեմն ցածր մակարդակի դերասան ես: Ինձ համար երբեք սկզբունքային չի եղել գլխավոր դերում խաղալը»,- շեշտել է Արմուշը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին