Գոռ Գրիգորյանը կամ նույն ինքը Եգոր Գլումովը բավականին հետաքրքիր հարցազրույց էր տվել (սուտ): Ժողովուրդ Գոռն ասում է, եթե ինչ-որ մեկին թվում է, որ ինքը Գոռից լավ ժյուրիի անդամ կարող է լինել, թող իրենց բակում Իքս-ֆակտոր ստեղծի, ուրախանա:
Գոռ ջան, բակում Իքս ֆակտոր սարքելու մտուրումներով է, որ ձեր կազմակերպածը տեխնիկական շա՜տ թերություներ ունի: Փլեյլիստը նշել եմ, հանդերձանքն էլ նշեմ: Իմիջ մեյքերը կրկնում է նախորդ եթերաշրջանների իր «գլուխգործոցները»: Ոչ մի նորարարություն: Եթե ես չհետևեի Իքս ֆակտոր նայելուց ինձ կթվար հլը առաջին եթերաշրջանն եմ նայում:Չբռնենք մի հատ Իքս ֆակտոր կազմակերպենք Եգորենց հրավիրենք երգելու: Ես խոստանում եմ իր պես կպառկեմ սեղանին :
Հատկանշական էր նրա հետևյալ ասածը. «Մենք ապրում ենք ազատ երկրում, ով որ նախագծին ուզի՝ կմասնակցի: Եթե կան մարդիկ, ովքեր ուզում են ծաղրի առարկա դառնալ՝ գուցե ճանաչում ձեռք բերելու համար, դա իրենց գործն է, միգուցե, դա նրանց դուր է գալիս»:
Լավ հիմա ասեմ էլի կասեք այս Անհայտը էլի նախանձ է: Ո՞վ է դարձնում այդ մասնակիցներին ծաղրի առարկա: Արա չորս-չորս նստած եք, մասնակիցը մտնում է բեմ, հագուտից բռնած մինչև կրթություն բառիս բուն իմաստով կայֆավատ եք ըլնում այդ խեղճ հարիֆների վրա: Եթե ձեր կայֆավատը չլներ վստահ եմ 4 անգամ ավելի շատ դիմողներ կլինեին ծրագրին: Էլ գերազանցիկի ֆոռմա, էլ գեղի Բոչելի, էլ եսիմ ինչ: Գոռ դուրդ կգա՞ր մի տեղ գնայիր հաղորդում վարելու, մեկը պառկեր սեղանին ու ասենք կոնկրետ խնդար վրետ: