▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Վազգենը կամ Դեմիրճյանը գնային էջմիածին, ողջ կմնային. մանրամասներ հոկտեմբերի 27-ից.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ԱՄՆ Գերագույն հոգեւոր ժողովի մեկնած Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիսավորությամբ նշում է իր գահակալության 17-րդ տարեդարձը, հետաքրքիր մանրամասներ են պարզվում 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունների հետ կապված: Բանն այն է, որ իշխանությունը կաթողիկոսի աթոռին ցանկանում էր տեսնել Գարեգին Բ-ին, իսկ հոգեւոր դասը՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին. լուրջ «ճակատամարտ» էր ընթանում իշխանության եւ հոգեւորականների միջեւ: Կոպրոմատներ էին օդ նետվում հոգեւոր դասի, Պոզապալյանի մասին։

Իրենց հերթին հոգեւորականներն էլ հանդես էին գալիս պետության կողմից եկեղեցու խնդիրներին միջամտության մեղադրանքով: Հոկտեմբերի 27-ից մեկ օր առաջ ՀՀ վարչապետին կից գործող կրոնի վարչությունն առաջարկ է անում նախագահ Քոչարյանին, որ նա եւս մասնակցի կաթողիկոսի ընտրության արարողությանը եւ իր ուղերձն անձամբ հղի պատվիրակներին:

Վերջինս ասում է` չէ', վարչապետին` Վազգենին ասեք գնա։ Վազգենը եւս չի համաձայնում` պատճառաբանելով, որ այդ օրը կառավարության հետ հարցուպատասխանի օր է, չի կարող։ Խորհուրդ է տալիս ԱԺ նախագահ Կարեն Սերոբիչին հրավիրել: Կարեն Դեմիրճյանն էլ իրեն հատուկ հումորով ասում է. «Էդ եկել՝ սատանի մայլեն քյանդրբա՞զ եք անում, ես գնամ-ընկնեմ սրբազան հայրերի դռբի տա՞կ»:

Եվ ոչ մեկը չի գնում: Նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ուղերձները Մայր տաճարում, ընտրություններից րոպեներ առաջ, կարդում է կրոնի վարչության պետ Լեւոն Մկրտչյանը: «Եթե Վազգենը կամ Դեմիրճյանը գնային Էջմիածին, կենդանի կմնային»»,- արձանագրեց  «Հրապարակ»-ի աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին