Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը տեսանյութ է ներկայացրել ու գրել ․ «Դերասան, ռեժիսոր Գարիկ Հովհաննիսյանը պերֆորմանս է սկսել Երևանի փողոցներում։ Բարձրացնում է Արցախը ու խնդրում, որ օգնեն պահել։ Անցորդները ոգևորությամբ օգնում են, ու միասին պահում են։
Պերֆորմանսի զրույցներից ի հայտ են գալիս նոր կարգախոսեր, համատեղ աշխատանքի նոր հարաբերություններ ու ձևեր։
Եթե տեսնեք Գարիկին փողոցներում, օգնեք, որ բարձրացնի ու պահի Արցախը»։