▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Սարգսյանը Բաղդասարյանի հետ սկսկի «անօրինական հարստացածների որս» օպերացիան` դեռ ուշ չէ

Հարգելի ընթերցող` շատերիտ մոտ, այս հոդվածիս վերնագիրը կարող է զարմանք առաջացնել, թե, ինչու եմ այս վերնագրում ավելացրել ՕԵԿ-ի առաջնորդ` անվտանգության խորհրդի քարտուղար` Արթուր Բաղդասարյանի անունը: Սակայն զարմանալ պետք չէ, քանզի իր կուսակցության անունից սկսած/ Օրինաց Երկիր/ և վերջացրած իր զբաղեցրած պաշտոնով/ Անվտանգության խորհրդի քարտուղար/ , ինչպես նաև գումարած վերջինիս կամայական հատկանիշները նպաստում է այս գործչին ներգրավելու այս բարդ գործընթացում: Եվ պետք չէ մոռանալ, որ ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ է: Այն, որ Սերժ Սարգսյանը օրերից մի օր պետք է գնա այս քայլին ես չեմ կասկածում, այն, որ չնայած տարբեր կարծիքների Ա. Բաղդասարյանը այս ազգանպաստ գործընթացում հաճույքով կանգնած կլինի նախագահի կողքին դա նույնպես չեմ կասկածում: Այստեղ ինձ ավելի շատ հետաքրքրում է, երբ ՀՀ նախագահը կգնա այդ քայլին: Չե, որ նա բոլորից լավ է հասկանում, որ`
• Երբ չարքաշ աշխատանքով մի կերպ ծայրը ծայրին հասցնող քաղաքացին տեսնում է, թե, ինչպես է իր գյուղապետը անկապ հարստանում ապա նա մեխանիկորեն սկսում է ատել իշխանություններին` ի դեմս Սերժ Սարգսյանի”: /Այս վերոհիշյալ տողերս ինձ թվում է մեկնաբանության կարիք չունի/:
• Երբ օլիգարխի մոտ աշխատող քաղաքացին ստանում է այնքան աշխատավարձ, որ այնումենայնիվ աշխատելով մնում է անապահով, իսկ դրան հակառակ անօրինական ճանապարհներով օր-օրի հարստացող իր գործատուն ընդլայնում է, իր բիզնեսը/ չնայած ըստ խոշոր հարկատուների հաշվետվության ցանկում տեղադրված վիճակագրական տվյալների նա ոչ թե պետք է ընդլայնվեր, այլ լուծարվեր: Քանզի, եթե նայում ես կեղծված համախառն արտադրանքի ծավալները, ապա մտածում ես. որ նրանք այս ծավալների պարագայում, ոչ թե դղյակներ պետք է գնեին իրենց համար, այլ հազիվ հոգային աշխատավարձների ֆոնդը…./ նա ակամայից սկսում է ատել ՀՀ կառավարությանը, քանզի նա իր վերահսկողական մեխանիզմներով ոչին չի անում կանգնեցնելու հարկերից խուսափելու գործընթացը:
• Երբ սովորական քաղաքացին տեսնում է, թե, ինչպես է անտեսվում ՀՀ նախագահի “ ատկատների մասին’’ ելույթը նա ավտոմատ կորցնում է իր հավատը ՀՀ նախագահի հանդեպ:
• Երբ քաղաքացին տեսնում է, որ դատաիրավական համակարգը իր ամբողջ կատարողականների առանցքը կառուցում է մանր հանցագործության վրա նա ակամայից սկսում է ատել նույն Սերժ Սարգսյանին, քանզի դատաիրավական համակարգը ամբողջությամբ նրա վերահսկողության տակ է:

 

Կարեն Թումանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին