▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ռիչարդը այսպես շարունակի` նշանս հետ կտամ. Ջուս

Դիտեք նաև՝

Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ Ջուսը նշանը հետ է տվել: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ` ճշտելու տարածված լուրերի իսկությունը:

Երգչուհու փոխանցմամբ իր և Ռիչարդի հարաբերությունները ճգնաժամային փուլում են, բայց նշանը դեռ հետ չի տվել:

«Մենք մեր նշանադրությունից հետո վեց ամիս չենք հանդիպել, դա է պատճառը, որ ես այլևս չեմ դիմանում: Այնպիսի տպավորություն է, որ նավի կապիտանի հետ եմ նշանվել: Մինչ նշանադրությունս տաս տարի առանց տղամարդ եմ ապրել, հիմա կրկին ինձ միայնակ եմ զգում: Չնայած դրան, մենք օրը քսանչորս ժամ շփվում ենք համացանցով, սակայն դա արդեն ինձ նյարդայնացնում է: Ուզում եմ, որ նա  միշտ կողքիս լինի, զգամ նրա ներկայությունը: Ռիչարդը շատ զբաղված է` աշխատանքի բնույթով շրջում է տարբեր քաղաքներում: Եվ եթե նա այսպես շարունակի ես նշանս հետ կտամ»:

 Այն հարցին, թե ինչպես է արձագանքում երգչուհու նշանածը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Ջուսն ասաց, որ անհանգստանում է և խոստանում վերադառնալ: Սակայն Ջուսը այլևս չի ուզում լսել, նա ուզում է Ռիչարդի կողմից քայլեր տեսնել:

Երգչուհու հավաստմամբ` եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, տարաձայնությունները հարթեն ու ամուսնանան, չի պատրաստվում մշտական բնակության մեկնել Ֆրանսիա: Ավելացրեց նաև, որ մայրը նախաամուսնական պայման է դրել Ռիչարդի առջև.

«Ես չեմ կարող մշտապես բնակվել Ֆրանսիայում, իսկ Ռիչարդը Հայաստանում: Այդ պատճառով մայրս ասել է, որ մինչև Ռիչարդը Հայաստանում տուն չգնի ինձ համար, թույլ չի տա ամուսնանամ: Նա չի  ցանկանում, որ հետագայում ես ու մեր երեխաներն ապրենք վարձակալած բնակարանում: Ռիչարդը համաձայնել է զոքանչի պայմանին: Եթե ամեն բան լավ լինի, հնարավոր է` եկող տարի Երևանում բնակարան գնենք»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհին:

 

Հեղինակ`

Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին