▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր.Սուրեն Խաչատրյան

168.am-ի  հարցերին Հանրապետության հրապարակի «Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում պատասխանել է  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:   

Մեկնաբանելով իր տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպը, Սուրեն Խաչատրյանն ասել է. «Խնդրում եմ հայտարարությունը կարդացեք ու տեսեք, որ մարզպետի տան վրա եղել է զինված հարձակում: Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր: Դու հայ աղջիկ ես, եթե քո տան վրա հարձակվեր մեկը ի՞նչ կանես` պետք է պաշտպանվես, չէ: Փաստը ցավալի է, շատ ցավալի, որովհետև զոհը երիտասարդ տղա է… դա շատ ցավալի բան է: Բայց ընդհանրապես կատարվածն էլ ավելի ցավալի է»:

Ս. Խաչատրյանը, սակայն, մյուս հարցերին չի պատասխանել, անպատասխան թողնելով  նաև այն հարցը, թե արդյոք ինքը շարունակելո՞ւ է պաշտոնավարել Սյունիքի մարզպետի պաշտոնում, թե՞ ոչ, նստել է  մեքենան ու հեռացել: 

Սյունիքի մարզպետը պատասխանել է նաև ilur.am-ի հարցերին, մանրամասները` տեսանյութում:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին