Դերասան Ռաֆայել Երանոսյանն այն հայտնիներից է, որ ակտիվ է իր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում: Այս անգամ Ռաֆայելն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որը կասկածների տեղիք է տվել: Շատերն այս հրապարակումը կապում են վերջին շրջանում Անդրանիկ Հարությունյանի հարցազրույցներին, որի ժամանակ նա խոսում է Անդո-Ռաֆո զույգի բաժանման, պատճառների և իր կարծիքի մասին: Ռաֆայելն հետևյալն է գրել.
«Եթե քո չարության դեմ պատասխանեմ չարությամբ, որն է իմ ու քո տարբերությունը… Բարին արեք մարդիք»:
Նշենք, որ Անդրանիկն հետևյալն էր ասել.
«Մեր առանձնանալու որոշումը ես եմ կայացրել, բայց եթե էսօր իրա հետ ինչ որ բան պատահի ես իրա կողքը կանգնած եմ։
Իսկ թե ինչու մեր ընկերությունը չմնաց` ճիշտ կլինի Ռաֆոյին հարցնեք, ու համոզված եմ որ շատ չի մանրանա էդ պատճառի վրա, որովհետև չեմ ուզում ասել ի օգուտ իրեն չի, բայց էկեք փակենք այս թեման»:
Իսկ տվյալ թեմայի շուրջ Ռաֆայելը խոստովանել էր, որ ժամանակի խնդիր է.
«Ամեն մեկս մեր գործով ենք,որ ասես ինչ որ գլոբալ խնդիր կա`չէ չկա: Առաջ ավելի երիտասարդ էինք, իրար հետ էինք աշխատում, ամեն օր տեսնում էինք, հիմա ամեն մեկս մեր գործով, ընտանիք, չէ, ընկերությունը կա, մեկս մյուսի լավ բանով ուրախանում ենք, Աստված չանի`մի վատ բան, էլի իրար կողք ենք:Չենք ձգտում ամեն օր տեսնենք իրար, բայց որ տեսնում ենք էլ, նենց չի գլուխներս Մուրադի պես թեքում ենք, շփումը կա, խռով չենք, կռված չենք, ուղղակի առաջվա պես չի»:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝