▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե «Քիմին» հնարավոր չլիներ «օգտագործել», պետք է օդանավակայանը շրջափակեինք ու արգելեի՞նք նրա մուտքը

Ճիշտն ասած Քիմ Քարդաշյանին «քննադատող»` նրա Հայաստան գալը աննպատակահարմար համարող ոչ մի գրառում այդպես էլ աչքովս չընկավ, թեև հատուկ չեմ փնտրել: Բայց նրա այցը «արդարացնող» մի շարք գրառումներ, ԱԺ պատգամավորների մեկնաբանություններ տեսա արդեն:

Ինձ զարմացրեց նրան «օգտագործելու» մասին մեկնաբանությունները, ասես եթե հնարավոր չլիներ նրան «օգտագործել», պետք է օդանավակայանը շրջափակեինք ու արգելեինք նրա մուտք:

«Շանից մազ պոկելու», «քերելու» տրամաբանությունը այնքան է արմատավորվել, որ մարդկանց միտքը միանգամից այդ ուղղությամբ է աշխատում կամ այդ տրամաբանությամբ են փորձում «արդարացնել» այն, ինչը բնավ արդարացման կարիք չունի: 

Համբարձում Համբարձումյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին