▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե քաղաքականություն պետք է գան թույլտվությամբ, ավելի լավ է չգան. Վահրամ բաղդասարյանը`Գագիկ Ծառուկյանի մասին

 

1in.am-ը գրում է. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ճեպազրույցի ժամին անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին և ՀՀԿ հետ այդ հարցով հանդիպումներին՝ ասելով. «Որևէ հանդիպում, որևէ քննարկում ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հետ չի եղել, դա լրատվական հետաքրքրություն է:

 

Մենք որևէ մեկի հետ հանդիպումներից ու քննարկումներից չենք հրաժարվում, նման առաջարկություն չի եղել, ցանկություն էլ չի եղել: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի գալ քաղաքականություն, և դրա կարիք լինել-չլինելը որոշում է ժողովուրդը: Եթե քաղաքականություն պետք է գան թույլտվությամբ, ավելի լավ է չգան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին