▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե փախստականները ստանան ՀՀ քաղաքացիություն, ապա կզրկվեն շատ իրավունքներից.168.am

168.am-ը գրում է. «Գնալով փախստականների թիվը քչանում է: Ես շատ-շատ վատ եմ զգում: Մարդիկ տարեց են, հիվանդ են, մարդիկ մահանում են: Այսինքն՝ մեր ծրագիրը ի՞նչ է՝ սպասել մինչև նրանք, այսպես` ֆիզիկապես ամբողջովին ոչնչանա՞ն: Որևէ խոսք չի եղել վերջին հինգ տարիների ընթացքում, որ Ազգային ժողովում որևէ մեկը որևէ խոսք փախստականի պրոբլեմի նկատմամբ բարձրացնի: Եվ նույնը կառավարությունում է մեծ հաշվով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հրանուշ Խառատյանը:

Ազգագրագետի կարծիքով՝ եթե փախստականները ստանան ՀՀ քաղաքացիություն, ապա կզրկվեն շատ իրավունքներից. «Մի բան է՝ ուզո՞ւմ են քաղաքացի դառնալ, թե՞ չէ և ինչո՞ւ են ուզում, և մեկ այլ բան է՝ ուզո՞ւմ են նրանց քաղաքացի դարձնել և ինչո՞ւ են ուզում: Ուզենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը շատ կարևոր բան է: Ուզենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալ այն դեպքում, երբ գոնե Հայաստանի վերցրած նվազագույն պարտավորությունների շրջանականերում փախստականների խնդիրը լուծվում է: Նրան տրվում է գոնե սոցիալական նորմալ կացարան, նրան տրվում է գոնե որոշ ժամանակ հասարակությանը ինտեգրվելու համար: Այսինքն՝ եթե մարդը դարձավ քաղաքացի մեր երկրի պրակտիկ պայմաններում, նա բացարձակ զրկվում է այդ կարգի որևէ հեռանկարից: Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ընդունելը դառնում է ֆորմալ բան. դա դառնում է պետությանը բացարձակապես մոռացնել տալ, որ գոյություն ունեն փախստականներ»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին