▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նախարարն իմ գրքից մի 30 օրինակ գնի` մի քանի լավ հուշ կպատմեմ իր մասին. Յուրի Մեչիտով

Asekose.am-ն  առիթներ ունեցել է ներկայացնելու հարցազրույցներ Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ  Յուրի Մեչիտովի  հետ, ում լուսանկարների միջոցով  սերունդները ճանաչում են տաղանդավոր հայ ռեժիսորի  կյանքի ու կերպարի հետաքրքիր ու երբեմն ` անհայտ մանրամասներ:

Թբիլիսաբնակ Յուրի Մեչիտովը  քաղաքական որևէ կուսակցության չի հարում, սակայն ժամանակին ակտիվ մասնակցություն է ունեցել Իվանիշվիլու «Ազատ Վրաստան» կուսակցության հաղթանակի մեջ և դարձել է  խորհրդարանի  անդամ, ապա հրաժարվելով մանդատից նշանակվել է Վրաստանի  մշակույթի փոխնախարար , սակայն լեզվի տակ փուշ չունենալու պատճառով ստիպված  է եղել  լքել բարձր պետական պաշտոնը։

Մեչիտովը նաև կրոնական պատկանելություն չունի, սակայն նա Վրաստանի պատրիարքի սպասված հյուրերից ու հաճելի զրուցակիցներից է:

Ի դեպ, Յուրի Մեչիտովը նաև հետաքրքիր հուշեր ունի Վրաստանում Հայաստանի Հանրապետության  նախկին դեսպան, արդարադատության նախարար  Հովհաննես Մանուկյանից, ում հետ ընկերական հարաբերությունների մեջ է:

Այս օրերին Երևանում գտնվող Յուրի Մեչիտովը կատակով ասում է. «Եթե Հովհաննես Մանուկյանը մի 30 օրինակ գներ  Սերգեյ Փարաջանովի մասին իմ գրած գրքից, կպատմեի մի քանի լավ հուշ նախկին դեսպանի մասին, բայց հիմա չեմ ասի»:

Նշենք, որ Յուրի Մեչիտովի գիրքը պատմում է  ուկրաինական բանտում Սերգեյ Փարաջանովի անցկացրած տարիների մասին ու ներկայացնում է հետաքրքիր լուսանկարներ. հենց այդ գիրքն է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նվիրել  դերասան Վարդան Պետրոսյանին, երբ այցելել էր նրան Նուբարաշեն ՔԿՀ: Նույն հանդիպման ժամանակ էլ Վարդան Պետրոսյանը նախարարին ասել է, որ իր հաջորդ ներկայացման մեջ անդրադառնալու է դատապարտյալների կյանքին

 

Կարդացեք նաև`  Յուրի Մեչիտով. Մարդ,ում քաղցր լեզվի տակ փուշ չկա

Ինչ-որ առումով Փարաջանովը կին էր. CV-Յուրի Մեչիտով

Յուրի ՄԵՉԻՏՈՎ. Փարաջանովի ԸՆԿԵՐՆ ու Վրաստանի խորհդարանում ՀԱՅԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ` ՄԱՍ ԱՌԱԶԻՆ և ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին