«Պարոն Միրումյան, մի անգամ գովացել եմ Ձեզ, ես հետ եմ վերցնում իմ խոսքերը, որովհետև մասնագետը սա չի կարող պաշտպանել: Եթե բազային կրթությունը տնտեսագիտությունն չէ,զգույշ եղեք արտահայտվելուց, իսկ, եթե բազային կրթությունը տնտեսագիտությունն է, ապա հետևողական եղեք: Դուք չեք կարող հարկը դիֆերենցել: սահմանադրությամբ բոլոր քաղաքացիները հավասար են: Մենք այս օրենքն անպայման կտանենք Սահմանադրական դատարան: Դուք արդեն առաջնահերթություննե՞ր եք դնում մասնագիտությունների ու աշխատանքի մեջ: Ես ինչի՞ պիտի վճարեմ աշխատողի համար, որը գնալու է ինչ-որ օլիգարխի համար դրսում աշխատի: Եթե ուրիշ բան գիտեք, եկեք մեզ սովորեցրեք, մենք էլ գնանք երեխեքին սովորեցնենք: Ասում ա՝ եթե Պողոսն նույն գործն անի ՌԴ-ում, կվճարի 13 տոկոս եկամտահարկ, իսկ եթե ՀՀ-ում՝ 24 տոկոս, ինչի՞: Մնում ա՝ բոլոր Պողոսներն այնպես անեն, որ աշխատեն Ռուսաստանում: Այսինքն, ՀՀ քաղաքացիներն արտերկրում աշխատելով են մեր ՀՆԱ-ն լցնելու: Երբևիցե մի տեղ հավաքվել, ձեր նախագահի հետ խոսե՞լ եք: Էս ի՞նչ եք անում: Երբ ասում ենք, թե մտածե՞լ եք, որ Պուտինին կարող են բողոքել, Էստեղ մեկն ասաց, թե յուղ եմ վառում: Խոսքերը պահեք ձեզ: Ցույց կտանք, թե յուղը ոնց է վառում և ոչ միայն խոսքերով: Լավ հիշեք, թե ինչ եք խոսում: Վերջին հաշվով դուք Ռուսաստանին էլ եք «գցում»: Ես կողմ չեմ քվեարկել ԵՏՄ միանալուն, սակայն եթե մտել եք ԵՏՄ, ապա կարգին պահեք ձեզ: Սենց ո՞նց կարելի է աշխատել»,-ԱԺ-ում ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններին, որով նախատեսվում է հարկային դաշտ բերել արտագնա աշխատանքի մեկնողներին:
Եթե մտել եք ԵՏՄ, ապա կարգին պահեք ձեզ.մտածե՞լ եք, որ Պուտինին կարող են բողոքել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet