Երեկ երեկոյան «Россия 1» հեռուստաալիքով տեղի ունեցած «Вечер с Владимиром Соловьевым» հեռուստաբանավեճի շրջանակներում Վլադիմիր Ժիրինովսկին խոսել է հայերի մասին.
«Թուրքիայի հարցերը պետք է լուծել, և պետք է անել ուրիշի ձեռքերով:Հայերը ատում են թուրքերին, եթե մենք իրենց թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան տարածքները, նրանք հաճույքով կազատագրեն: Հայերը դա արդեն արել էին 1918-ին, սակայն այդ ժամանակ Մոսկվան չօգնեց, նա անցավ Թուրքիայի կողմը:
Քրդերը սպասում են մեր օգնությանը. եթե մենք ասենք քրդերին, որ ճանաչում ենք իրենց անկախությունը, իսկ նրանց թիվը ինչպես հայտնի է հասնում է 20 մլն-ի, իսկ մայրաքաղաքն արդեն հայտնի է, դա Դիարբեքիրն է»: