▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Լևոն Ալթունյանը այդպիսի բան է ասել, որեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել». Կարեն Կարապետյան

Արցախցի լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեցի գնահատական տալ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարի՝ Լևոն Ալթունյանի՝  «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը» հայտարարությանը:

«Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել …

իսկ ես համարում եմ նրան լավ մարդ, բարոյական մարդ, որպես պոտենցյալ կառավարիչ, ով կարող է առողջապահության համակարգում փոփոխություններ անել, որոնք ուղղված կլինեն մարդուն, քաղաքացուն բավարարելուն և ադմինիստրատիվ կառավարման թերությունները շտկելուն»,-հարցին պատասխանել է ՀՀ  վարչապետը, ու ավելացրել, որ ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունը անձամբ չի կարդացել, սակայն նրա այդ խոսքերի մասին տեղեկանալուն պես՝ առավոտյան խոսել է Լևոն Ալթունյանի հետ:

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը, ի պատասխան հարցի, ասել է, որ  չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների հաճախակիացած մահվան դեպքերով, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին