▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հրաժարական չտա` «պոնչո» անելու փոխարեն կսկսեն «կտցնել»

Ինձ այնքան հետաքրքիր ա, թե մեր դիվանագիտական կորպուսը տարրական պրոֆեսիոնալիզմն ու հասարակ մարդկային արժանապատվությունը որտե՞ղ է կորցրել, և հատկապես սա վերաբերում է մեր վայ-արտգործնախարար ԷՁիկին:
Լավ, հասկացանք թոթոլ պաշտոն ա, հասկացանք, որ ամսվա մեջ 25 օր պետության ու հյուրընկալող կողմի հաշվին տուռնեներ ես անում աշխարհում, հասկացանք, որ նենց առավելություններ ունես, ինչպիսիք են թույն ծառայողական մեքենան, լավ հյուրանոցները ու քաղաքի կենտրոնում բնակարան ունենալը, բայց...
Սիրելի պարոն Նալբանդյան, Դուք 4 տարի հրապարակավ ու անթաքույց, դեմքներիդ ճառագայթող մեծամտությամբ ու գոռոզությամբ դեկլարացնում էիք արտաքին քաղաքականության մի կուրս, որը բացարձակ ֆիասկո ապրեց՝ Սերժ Սարգսյանի մոսկովյան վերջին այցից հետո: Դուք դա շարունակում էիք անել անգամ, երբ հասարակությունը քննադատում, իսկ երբեմն էլ հայհոյում էր Ձեր հանցավոր անգործությունն ու անիրազեկությունը՝ Ձեր իսկ անմիջական պարտականությունների հարցում, երբ Ձեր գերատեսչությունը էշի ականջում քնած էր բոլոր սահմանային միջադեպերի ժամանակ, և այս մեկ տարվա ընթացքում ոչ մի բողոքի նոտա միջազգային հարթակներից չհնչեց Ձեր կողմից՝ ուղղված Ադրբեջանին, դուք լուռ էիք, անգամ երբ վաղօրոք զգուշացվել էիք Սաֆարովի արտահանձման վերաբերյալ, բայց այդ պատմությունն էլ պլստացրեցին` որպես խորամանկ հայ դիվանագիտության նուրբ հաղթանակ, Դուք հիմա էլ լուռ եք, երբ ՀՀ քաղաքացուն արդեն երկու շաբաթ է գերության մեջ է պահում ադրբեջանական կողմը: Փոխարենը, Դուք ձեր գոռոզ ու թշառատ դեմքի գոհունակ արտահայտությամբ հայտարարում էիք, որ եվրոպական ընտրությունն այլընտրանք չունի...
Ես հասկանում եմ, որ Դուք շատ ամաչում եք, որ հայ եք ծնվել, ու Դուք Ձեզ ներքուստ յոթ պորտանոց մաքուր եվրոպացի եք համարում: Վստահ եմ, որ Դուք ավելի քան համոզված եք, որ հաշվետու չեք այս «հետամնաց» ազգի առաջ, որ մի բան էլ ականջ դնեք հրաժարականի կոչերին, բայց ինձ հետաքրքիր ա, թե ո՞նց եք այսքանից հետո նայում եվրոպական ձեր կուռքերին, ո՞նց եք շարունակելու հանդես գալ այն արևմտյան ամբիոններից, որտեղ Ձեզ այնքան էին սիրում, որ «պոնչո» էին անում: Չէ՞ որ Դուք փաստացի դուրս եկաք սուտասան կամ էլ լավագույն դեպքում մի ֆիգուր, որն իրենից ոչինչ չի ներկայացնում Հայաստանի քաղաքական դաշտում ու ոչ մի լուրջ որոշման ընդունակ չէ: 
Այսքանով հանդերձ, կոչ եմ անում Ձեզ չվարանել ու հիմա իսկ հրաժարական տալ, որովհետև եթե Ձեզ համար էական չի, թե ինչ են Ձեր մասին կարծում Հայաստանում, ապա Եվրոպայում Ձեր երեսը փրկելու միակ միջոցը հրաժարականն է՝ ի նշան անհամաձայնության վերադասի վարած քաղաքականության հետ: Եթե չանեք սա, ապա իմացեք, որ ոչ միայն Ձեզ էլ «պոնչո» չեն անի, այլև կարող են սկսել կտցնել, իսկ պաշտոնն ամեն դեպքում հավերժ չէ, ու հեռու չէ Ձեզ «սպիսատ» անելու օրը...

 

Անդրանիկ Սահակյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին