ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ-ից դուրս գալու մասին լուրերը:
«Եթե նա դուրս է գալիս և չի շարունակում քաղաքական գործունեությունը, դա այլ է, իսկ եթե նրա հետ դուրս գան նաև կողմնակիցները, դա կարող է թուլացնել կուսակցությունը»,-նման տեսակետ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Անի Կարապետյան