Այսօր ՀՀԿ նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես որոշեց դառնալ ՀՀԿ-ական, ասել է. «Ես իմ յոթ կետերով բացատրել եմ Կառավարության նիստում, թե ինչու դարձա հանրապետական»: Վերջինս նշեց, որ դրան ավելացնելու ոչինիչ չունի: Նա նշեց, որ իր վարկանիշը չի ընկնի ՀՀԿ-ին անդամկցելուց հետո: Հարցին` արդյոք կիսում է ՀՀԿ գաղափարախոսությունը և այն թալանը, որ կատարվել է, վարչապետն ասաց` ոչ
Կարեն Կարապետյանը նաեւ չբացառեց՝ եթե հաջորդ ընտրություններում ՀՀԿ-ն հաղթի եւ ձեւավորի կառավարություն, ինքն ավելի երկար մնա իշխանության կազմում։