ԱԺ-ն այսօր առանձնացավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից պատգամավորների խոսափողների անջատումներով:
«Դուք ներկայացնում եք օրակարգի նախագիծ, մարդիկ ելույթ են ունենում՝ ասելով, որ այդ օրակարգում այսպիսի հարցերի քննարկում են պատկերացնում: Հիմա Դուք բռնում ու խոսափողն անջատում եք: Բա այս քննարկումներն ինչի՞ համար ենք անում»,-վրդովված ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Մարդիկ մեզ կանգնեցնում ու հարցնում են, թե այդ ո՞նց է էներգետիկ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները մեծահարուստներ են, իսկ էներգետիկ համակարգը սնանկանում է: Եթե էներգետիկ համակարգը սնանկանում է, ղեկավարներն ինչո՞ւ չեն սնանկանում: Այստեղից եզրակացություն.փողը մտել է այդ մարդկանց գրպանները, հիմա էլ ուզում են ժողովրդի գրպաններից հետ վերադարձնեն»:
Գալուստ Սահակյանը հորդորեց հետևել կանոնակարգ օրենքին: