▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե դեղին գույնի տան, դեղին գույնով կքշեմ, սիպտակ՝ սիպտակ.Արա Աբրահամյան.«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ կարմիր համարանիշներով մեքենան սոցցանցերում քննարկման առարկա էր դարձել։ Լուրեր էին շրջանառվում, որ նա մյուս փողատերերից հետ չմնալու համար գնել է այդ դիվանագիտական համարները։ 

Այս առնչությամբ «Առավոտ»-ի հարցին Արա Աբրահամյանը պատասխանել է. «Դուք մոռացե՞լ եք, որ ես բարի կամքի դեսպան եմ։ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան եմ, ինձ ունեմ դիպլոմատիկ պասպորտ։ Ես բոլոր Ռուսաստանում էլ եմ ման գալիս, Ամերիկայում, Ֆրանսիա, ամեն մի երկրում։ Եթե դեղին գույնի տան, դեղին գույնով կքշեմ, սպիտակ՝ սպիտակ։ Բայց դա է իմը, ես դիպլոմատիկ պասպորտով եմ գալիս։ Կարող եք մի հատ ձեր պոգրանիչնիկ սահմանապահներին էլ հարցնել՝ «ո՞վ կա, իմ պասպորտը ո՞ւմ մոտ ա», որ ցուցադրի իմ անձնագիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին