▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե չլիներ Ռուսաստանը՝ այսօր Ստեփանակերտը չէր լինի այն տեսքով, ինչպես որ կա»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Չնայած հետզհետե բարդացող պայմաններին, պետք է հստակ հասկանալ, որ եթե չլիներ Ռուսաստանը և չլիներ նրա խաղաղապահների մուտքը, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի մի հատվածը՝ Ստեփանակերտը, չէր լինի այն տեսքով, ինչպես որ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը`մեկնաբանելով հայաստանյան քաղաքական և տեղեկատվական շրջանակներում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին հնչող քննադատական հայտարարությունները։

«Ես հասկանում եմ, որ բնակչությունը հիասթափության որոշակի զգացում ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂ–ում ինչ-որ ուժային գործողություններ են տեղի ունենում, Լաչինի միջանցքն այժմ արգելափակված է։ Ռուսաստանն ի սկզբանե հստակ դիրքորոշում է հայտնել այդ առթիվ, որ դա հակասում է եռակողմ հայտարարությանը», - ասել է Կոպիրկինը։

Նրա խոսքով` իրականացվում է շարունակական աշխատանք, և խաղաղապահ զորակազմի նոր ղեկավարությունն ամեն ինչ անում է տվյալ խնդիրը լուծելու համար։

Դեսպանն ասել է, որ խաղաղապահների գործառույթները սահմանափակ են, «նրանք քաղաքական գործիչներ կամ գերագույն դատավորներ չեն»։

«Խաղաղապահները օկուպացիոն ուժ չեն ինչպես հետպատերազմյան Գերմանիայում, երբ կար պարետատուն, որտեղ որոշումներ էին կայացվում: Խաղաղապահների գործառույթները բոլորովին այլ են: Ես միանգամայն համոզված եմ, որ ամենակարևոր հարցում խաղաղապահները պատշաճ կերպով կատարում են իրենց գործառույթը։ Այլ բան է, որ առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են քաղաքական լուծում` եռակողմ հայտարարության ներքո ստորագրած բոլոր կողմերի մասնակցությամբ։ Այստեղ պետք է համատեղ ջանքեր գործադրվեն։ Այդ հիմքի վրա էլ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես աշխատում է առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Հեշտ չէ, բայց աշխատանքը շարունակվում է»,- ընդգծել է ՀՀ–ում ՌԴ դեսպանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին