Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախօրեին Շանլըուրֆայում հանդիպում է ունեցել ընտրողների հետ: Իր ելույթում, դիմելով երիտասարդներին, Դավութօղլուն ուշագրավ կոչով է հանդես եկել:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ վարչապետը կոչ է արել երիտասարդներին գտնել իրենց 2-րդ կեսերին և նույնիսկ խոստացել օգնել նրանց այդ հարցում.
«Այն երիտասարդները, ովքեր առաջին անգամ աշխատանքի կանցնեն, նրանց աշխատավարձը մեկ տարի պետությունը կվճարի: Սա անում ենք գործատուներին խրախուսելու համար: Ուստի, երբ արդեն աշխատանք ունենաք, աշխատավարձ ունենաք, հացի խնդիր չունենաք, ի՞նչն է պակասում: Երկրորդ կեսն է պակասում, երկրորդ կեսը: Դիմեք ձեր ծնողներին թող ձեզ համար մի լավ կին/ ամուսին գտնեն: Իսկ եթե չկարողանան գտնել, մեզ կդիմեք»,-ասել է նա:
Աղբյուրը՝ Ermenihaber.am