«Ես միայն կարող եմ ասել հետևյալը՝ երբեք որևէ փաստաթուղթ՝ լինի դա նամակ, համաձայնագիր, կամ որևէ այլ փաստաթուղթ, լինեն դրանք գաղտնի, թե սովորական գրիֆով, երբեք որևէ բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել: Թող անհամեստ չհնչի, ընդհակառակը, բոլոր փաստաթղթերը, եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական պետությունների շահը: Ես պնդում եմ՝ թող հրապարակի, այդտեղ որևէ խնդիր չկա: Ինքը իրավունք ունի, չունենա էլ՝ ինքն իրեն այնպիսի իրավունք է վերագրում, որ կարող է վերցնել ու հրապարակել: Ես պնդում եմ՝ թող հրապարակի, եթե չհրապարակի, ինքը ստախոս է, թեև այնքան մեղմ բառ ասացի, որ ձեզ չվիրավորեմ»,- լրագրողներին ի պատասխան ասաց Սերժ Սարգսյանը: |