Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ գործունեությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում շարունակվում է: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կաջակցի Ադրբեջանին մինչև ադրբեջանական հողերի լիակատար ազատագրումը: Խնդիրները լուծվում են սահմանների փոխադարձ հարգանքի հիման վրա: Մենք տեսնում ենք խնդիրներ, որոնք առաջանում են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիայի հետևանքով»,- հայտարարել է Դավութօղլուն: Հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին:
«Ես ցանկանում եմ կոչ անել Հայաստանին` եթե ձեզ չպատկանող հողերը խաղաղությամբ վերադարձնելու գործընթաց սկսեք, կարող եք մաս կազմել Թուրքա-Վրաստան-Ադրբեջան խաղաղության դաշինքին»,-հայտարարել է Դավութօղլուն՝ հավելելով, որ Ադրբեջանին «պատկանող» բոլոր հողերը սուրբ են: