▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ցանկանում եք «Ոչ»-ը հաղթի...Խորհուրդ ընդդիմությանը

Ազգային արժեքների պահպանման ճակատ ՀԿ-ի ղեկավար խորհրդի հայտարարություն։

 


Ըստ մեզ ընդդիմության խնդիրներից մեկը այն է, որ ինքը նույն տրամաբանությամբ է իր քարոզարշավը կազմակերպում ինչ իշխանությունը, ոչ մի նոր բան, այնինչ կարևոր եմ համարում մյուս երկրներում կատարված հաջողված փորձը կիրառել նաև Հայաստանում։

Օրինակ, Մոսկվայի քաղաքապետի 2013թ ընտրությունները կարծում եմ էֆֆեկտիվ կարող է լինել նաև այս պարագայում։
Ոչ-ի ճակատը հաշվի առնելով այս քաղաքական կառուցվածը պետք է անի մի քանի քայլ, կախված նաև ֆինանսական հնարավորություններից։
1 Փորձի գտնել հնարավորինս շատ ֆինանսական աղբյուրներ
2Հայաստանի բոլոր մարզերում ներգրավվի որքան հնարավոր է շատ համախոհ կամավորներ աշխատանքներում, որոնք ամեն օր կաշխատեն որպես ագիտատորներ՝ քաղաքներում, գյուղերում, բակերում։ Կամավորների հետ նախապես անցկացնելով թրեյնինգներ բովանդակային, ինչպես նաև մարդկանց հետ շփման նրբությունները բացատրելով։ Այստեղ էֆֆեկտիվ կլինի նաև ռուսական օրինակով կուբերի տեղադրումը, որը շատ մեծ գումարներ չեն պահանջում, բայց գործնականում ցույց են տվել իրենց էֆֆեկտիվությունը։
Կուբերում աշխատող ագիտատորները ու ընդհանարպես բոլոր ագիտատորները պետք է լուծեն 2 խնդիր
ա իրազեկեն բնակչությանը սահնամանադրական փոփոխությունների մասին։
բ համոզեն հնարավորինս շատ բնակչության մասնակցել հանրաքվեյին և ոչ ասել։
Այս պարագայում կարևոր է մեծ հանրահավաքների փոխարեն ավելի ակտիվ փոքր հանդիպումների անցկացումը բակերում, Երևանի առավել աշխույժ հատվածներում և բակերում օրը 3-5 հատ՝ շեշտը դնելով առաջին հերթին իրազեկումը։
3 Կարևոր է նաև նաև ագիտացիոն խմբերի պտտում, Հայաստանի բոլոր քաղաքներում և հնարավորինս շատ գյուղերում շենք առ շենք ագիտացիոն նյութեր տրամադրելով, ինչպես նաև հնարավորության դեպքում համոզել տարբեր գյուղերում ու քաղաքներում սեփական տներում ապրող բնակիչներին «Ոչ»-ի ագիտացիոն պաստառը դարպասի դրսի կողմից կպցնելու համար։ Կարևոր է նաև այս պարագայում բնակչության շրջանում համախոհների ի հայտ բերումը և նրանց համոզումը, որպեսզի իրենց հարազատների, բարեկամների և ընկերների շրջանում քարոզեն իրենց տեսակետը։
4Հնարավորության դեպքում ստեղծել call centre որտեղ 8-10 մարդ ամեն օր կզանգի պատահական համարներով ու կիրականացնի իրազեկում և ագիտացիա հեռախոսով։
5 Կայքի, ՖԲ էջի, Թվիթթերի էջերի ստեղծում, ագիտացիոն նյութերի ստեղծում, որտեղ պարզ հաղորդագրություն կլինի ինչու ոչ, որովհետև երբ ասում ենք ասենք ոչ ինչ որ բանին, հաջորդ հարցն է առաջանում ինչու՞, մանավանդ երբ անձը բավական ինֆորմացված չէ։ Այդ առումով կարևոր կլինի օգտագործել սահմանադրական փոփոխությունների հետ ուղղակի կապ չունեցող, բայց բավական ազդեցիկ միջոցը ներկայումս գործող բազմաթիվ անօրինական ու հակսահմանադրական երևույթները, որոնք առավել քննարկվող են եղել վերջին տարիներին։
6 Նույնպես կարելի է ստեղծել տարբեր ֆորմատներով հիմնականը ա4 ագիտացիոն նյութեր, որը ցանկցած բնակիչ կարող է ներբեռնել կայքից, տպել իր տանը և փակցնել շենքի մուտքում։
Ու ընդհանրապես օգտակար կլինի տարբեր երկրների ընդդիմության քարոզարշավի թեթև ուսումնասիրումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին