▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այսքան գովազդ անելուց հետո 20.000 մարդ է գալիս, ուրեմն ժողովուրդը ձեզ չի վստահում

Հանրահավաքը դեռ չսկսված, կարելի է այն ավարտել, մարդկանց էլ ասել, որ գնան տներով, կամ էլ զբոսնելու, որովհետև եթե այսքան անոնս անելուց, մի քանի ամիս նախապատրաստվելուց ու մարզերով ֆռալուց հետո, ավտոբուսներով մարդ բերելուց հետո էլ մի 20.000 մարդ է հավաքվում, դա մենակ մի բան է նշանակում. ժողովուրդը (եկածները չէ, ժողովուրդն՝ առհասարակ) ձեզ չի վստահում, անգամ եթե ով կաք-չկաք, իրար գլուխ եք հավաքվում։

Նման թվով ոչ մի բան էլ չեն փոխում, այն է որ կարաս էսքան մարդուն էլի տանես, բերես, մի երկու օր գլուխ հարթուկես, բայց ի վերջո իրենք էլ կհիասթափվեն ու կգնան։ Այնպես որ, բերեք գոնե այս մի անգամ էլ մի կոտրեք ժողովրդի հույսը, թե չէ վաղը սուրբ էլ գա՝ հանրահավաք կազմակերպի՝ մարդ չի հավաքվի։

Հ.Գ. Հակապես ուզում եմ ԲՀԿ-ի մեծախոսներին դիմեմ. մեկ կես միլլիոն ընտրազանգվածից էիք խոսում, մեկ հայտարարում էիք, որ ձեր հետևից 70-80 հազար մարդ կգա, բա ո՞ւր են։ Հիմա եթե էս 20 հազարից հանենք ուղղակի միտինգ նայլու եկածներին, ՀԱԿ ու Ժառանգության սակավաթիվ հետևորդներին, տակը երևի էդ թվի կեսն էլ չի մնա։ Բա էլ ո՞նց եք փրթելու ու ի՞նչ։

Գեղամ Ասլամազյան

 

Հետևեք Եռյակի հանրահավաքին Ազատության հրապարակում՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՄԱՄԲ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին