▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե այսօր այդքան մարդ էր եկել հրապարակ, այդքան մարդ էր զգում վտանգն, ուրեմն մենք էլ անելիք չունենք»․ Ռաֆայել Հովհաննիսյան

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել, որում մեջբերելով է Նիկոլ Փաշինյանի խոսքը, ապա անդրադարձել է այսօր Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդին, որոնք դեմ են ստորագրվելիք եռակողմ փաստաթղթին․ հայտարարության մասին հայտնի է դարձել նախօրեին։

 

«Ասում են ժողովուրդը մեզ չի վստահում։ Հիմա հավաք են հրավիրել, քա՞նի հոգի է եկել հրապարակ։ Հակառակն է' ժողովուրդը ձեզ չի վստահում։ Ու ժամակակը դա ցույց կտա»․ Նիկոլ Փաշինյան։

Ինքն ամեն ինչ ճիշտ է ասում։ Եթե այսօր այդքան մարդ էր եկել հրապարակ, այդքան մարդ էր զգում վտանգն ու այդքան մարդ էր մտահոգված երկրի վիճակով, ուրեմն մենք էլ անելիք չունենք։ Իսկ ես այլևս ասելիք չունեմ։ Որովհետև դա ոչ մի արդյունքի չի բերում։

Նիկոլ Փաշինյանը սկսում է «խաղաղության նոր դարաշրջան» Ադրբեջանի հետ։

Լավ մնացեք այդ ապագայում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին