▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե աղջիկը տրվել է Ձեզ, պետք չէ խաղալ նրա հեղինակության հետ

Տղաներ ջան (ոչ բոլոր), աղջիկը, որ սիրահարվել է ձեզ, ու անզգուշություն է ցուցաբերել նաև տրվելու (չեմ արդարացնում աղջկան, բայց ոչ ոք անսխալական չէ), չի նշանակում, որ պետք է ձեզ առիթ տա՝ այսուհետ խաղաք նրա հեղինակության հետ՝ բոլորի մոտ պիտակելով ամենավատ տերմիններով. նախ ձեր արածը տղամարդկություն չէ, երկրորդ՝ հստակ կարողացեք տարբերել համապատասխան հոմանիշները՝ տալուց առաջ՝մարմնավաճառը նա է, ով իր ծառայությունների համար գումար է ուզում, ու հստակ գին ունի:

Անբարոյականը նա է, որ քայքայում է ուրիշների ընտանիքը, փչացնում կողքինների կյանքը, ամեն ինչ անում ինչ-որ մեկին կպցնելու կամ վրեն մնալու համար:
Իսկ նա, ով սիրել է ու սխալվել, ուղղակի հիմար է, որ սիրել է ձեր նման տխմարին:
Վերջին հաշվով նման ցանկացած սխալի համար մեղավոր են և՛ կինը, և՛ տղամարդը, իսկ մենք,  չգիտես՝ ինչու, տղամարդուն հերոսացնում ենք, իսկ կնոջը՝ քարկոծում՝ խաչ քաշելով նրա հետագա ճակատագրի վրա:

Հետո գիտեք, պակաս սրիկա չեն նրանք, ովքեր լսում են ձեր պատմած սիրային «արկածները», ցավոք, աղջիկների մեջ էլ նման «հերոսացողներ» կան:
Ես նորից եմ ասում՝ երբեք չեմ արդարացնում աղջկա այդ քայլը, որովհետև այնպես չէ, որ բոլորը սուրբ են ու անմեղ, բայց դրա համար պատասխան պետք է տան երկուսով:

Հեղինե Աննա Մարգարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին