▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե արդար եք, ապա այդ չարագործին անհապաղ հանձնեք Հայաստանին. Տիգրան Ներսիսյանի կոչը՝ Ռուսաստանին

Life.panorama.am-ը գրում է, որ օրեր առաջ իրականացած Գյումրիի ողբերգությունը, որն իր տեսակով 180 աստիճանով տարբերվում է հասարակ հանցագործությունից, միավորեց երգչին ու դերասանին, Հայաստանում ու արտերկրում բնակվող հայերին: ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը և ԱՄՆ-ում բնակվող Արմենոիդս խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը պահանջում  են այն, ինչ բոլորս՝ արդարադատություն:

Տիգրան Ներսիսյան. «Նախ, պետք է միանգամից ասեմ, որ Ռուսաստանը բոլոր պարագաներում պետք է անհապաղ հանձնի պերմյակով-թալեաթին Հայաստանի իրավապահ մարմիններին:  Մեր ժողովրդի, գյումրեցիների պահանջն արդար է: Ռուսաստանի իշխանավորները պետք է հասկանան, որ այդ քայլով կբարձրացնեն սեփական արժեքը, արդար ու վեհ քայլի կգնան իրենց դարավոր բարեկամների ու դաշնակիցների` հայ ազգի նկատմամբ: Երկրի ուժը, հզորությունը կիլոմետրերով ու մեծությամբ չի որոշվում, այլ լայնախոհությամբ, դաշնակից, ընկեր, բարեկամ լինելու մեծագույն կարողությամբ: Տվյալ երկրի ամենադժվար պահին  արդար որոշում կայացնելու կարողությամբ: Այնպես որ, եթե արդար եք, ապա այդ չարագործին անհապաղ հանձնեք Հայաստանին: 

Սա ևս մեկ փորձություն է մեր ազգի համար և մենք բոլորս միասին, միայն միասնական, համախմբված լինելով կկարողանանք հաղթահարել: Իսկ այն մարդիկ, ովքեր թե’ քաղաքական, թե’ անձնական նկատառումներով փորձում են «ձուկ բռնել պղտոր ջրում»` ցանկանալով այս մեծագույն աղետն օգտագործել ի շահ իրենց, սասանում են մեր երկրի` առանց այդ էլ փխրուն հիմքերը: Բոլորիս միտքը պետք է ուղղված լինի միայն մեր երկրի, մեր ազգի, մեր ժողովրդի շահերը պաշտպանելու ուղղությամբ: Պերմյակով-Թալեաթին մեզ մոտ ունենալով միայն կիմանանք այս ոճրագործության իրական դրդապատճառները: Համոզված եմ, մեր իրավապահ մարմինները միայն արդար քննությամբ, որը բխում է բոլորիս շահերից, կկարողանան աշխարհին հայտնել ճշմարտությունը, իրականությունը: Հակառակ դեպքում` հարցականները կլինեն բազմաթիվ:

Ցավակցում եմ մեզ` բոլորիս, ամբողջ հայ ազգին, իմ հայրենակիցներին, գյումրեցիներին , Ավետիսյանների ընտանիքի հարազատներին` անմեղ նահատակված հայ ընտանիքի ողբերգության կապակցությամբ: Փոքրիկը միացավ իր ընտանիքին: Լույս իջնի  նրանց հոգիներին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին