2011 թվականից ի վեր ներդրվեց ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը կամ մեզ բոլորիս ավելի հայտնի ԱՊՊԱ-ն, մեր ավտովարորդների մեծ մասը կարծես «ուսանողի» հոգեբանությամբ է առաջնորդվում:
Մասնավորապես, ինչպես ուսանողները վերջին օրն են սկսում պատրաստվել քննություններին, այնպես էլ մեր վարորդները իրենց ԱՊՊԱ-ի ժամկետի լրանալու վերջին օրը որոշում են ձեռք բերել նոր ԱՊՊԱ պայմանագիր:
ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության ուսումնասիրությունների համաձայն այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է և յուրաքանչյուր տարվա նոյեմբերից մինչև դեկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածը լինում է շատ ծանրաբեռնված: Հավատարիմ մնալով հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավման իր որդեգրած քաղաքականությանը` ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը առաջարկում է նախորոք ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրերը՝ հնարավոր հերթերից և անհարամարություններից խուսափելու նպատակով:
Ընդ որում` նախօրոք ձեռք բերված պայմանագիրը ուժի մեջ կմտնի այն պահից, երբ կավարտվի գործող ԱՊՊԱ-ն, իսկ հաճախորդը կվճարի նույն գինն, ինչը պետք է վճարեր օրինակ դեկտեմբեր ամսին:
Եվ ուրեմն, ԵԹԵ ԱՊՊԱ ապա ԻՆԳՈ!!!!!!
Պատվիրեք` այս հղումով, 010 59 21 21