▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ԱՊՊԱ, ապա ԱՆ...

Հաստատվում են տեղեկությունները, ըստ որի  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանիի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:

Asekose.am-ի տեղեկությունները՝ նոր նախարարի նշանակման հրամանը կլինի առաջիկա օրերին: 

Նա մտերմիկ հարաբերություններ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: 

Ի դեպ, ըստ ասեկոսեների, Լևոն Ալթունյանը մտերիմ էր նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ. ավելին՝ ըստ մամուլի հրապարակումների,  «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն պատկանում էր հենց նրան և իբր՝ դրանով էր պայմանավորված հայաստանյան ապահովագրական շուկայում «Ինգո Արմենիա»-ի առաջատար դիրքեր գրավելու հանգամանքը:

Լ. Ալթունյանը այս ընկերության բաժնետերերից է (25 %):

Նշենք, որ Լևոն Ալթունյանը մասնագիտությամբ բժիշկ-անեսթեզիոլոգ է, սակայն, կրկին ըստ լրատվամիջոցների, կոլեգաների շրջանում ճանաչված է իբրև միլիոնատեր: 

Հիշեցնենք, որ «Ինգո Արմենիա»-ի կարգախոսն էր՝ «Եթե՝ ԱՊՊԱ, ապա՝ ԻՆԳՈ», իսկ Լևոն Ալթունյանն արդեն կարող է ասել. «Եթե ԱՊՊԱ, ապա ԱՆ/Առողջապահության նախարարություն/»

 

Ա.Մաթևոսյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին