«Պարո՛ն Աջապահյան, Ձեր տեղը եկեղեցում է, Ձեր խոսքը կլինի հասկանալի ու ընդունելի միայն այն ժամանակ, երբ բացարձակ քաղաքական լինելուց զատ, կլինի նաև հոգևոր և Ձեր խոսույթ կներառեք միավորման, ներման, հոգևոր ճանապարհով ելքեր գտնելու մասին կոչեր: Իսկ մինչ այդ, հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի արձագանքին, մասնավորապես ասել է ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս առիթով գրել է․
Հետաքրքիր է, սա ինչու՞ է այս անպատվաբեր գործն անում... Սա չի հասկանում, որ ինքն ու արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը տարբեր «մոլորակներ» են...
Էմմա', աղանդավոր շեֆիդ ծառայելուց զատ Աստծուց վախեցի...
Ի դեպ, եթե Աջապահյանը քեզ համար «պարոն» է, ապա դու էլ «ախչի» ես...
Էմմա',մի փոքր ամոթ ունենալը լավ բան է...