▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Ադրբեջանը նորից խախտի հրադադարը, Արցախի զինված ուժերը հասցնելու են անհրաժեշտ հարված

Եթե Ադրբեջանը հերթական անգամ խախտի հրադադարը, ապա Արցախի զինված ուժերը՝ մյուս ստորաբաժանումների, կամավորականների հետ միասին հասցնելու են անհրաժեշտ հարված։ Այդ մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Նա նաև նշել է, թե իրենք աշխատանք են իրականացնում հրետակոծությունից տուժած քաղաքացիներին աջակցելու համար։ «Անցկացնում ենք օպերատիվ խորհրդակցություններ, ներկայացնում ենք մեր ակնկալիքները, դրա հետ մեկտեղ բոլորին հորդորում ենք լինել զգաստ, հաշվի առնելով, որ երկար տարիների ընթացքում ունեցել ենք տասնյակ պայմանավորվածություններ, որոնք խախտվել են Ադրբեջանի կողմից»,- ասել է Բակո Սահակյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին